444 դիտում, 2 ժամ առաջ - 2026-11-04 10:58
Օրենքի դաշտում Քաղաքական խաղադաշտ

«Մեր տանը չորրորդ հոբելյանական խուզարկությունն էր․ կարծում եմ՝ Փաշինյանը փորձում է համոզել, որ Սահմանադրության հանրաքվեին կողմ քվեարկենք»․ Նարեկ Կարապետյան

«Մեր տանը չորրորդ հոբելյանական խուզարկությունն էր․ կարծում եմ՝ Փաշինյանը փորձում է համոզել, որ Սահմանադրության հանրաքվեին կողմ քվեարկենք»․ Նարեկ Կարապետյան

Այսօր թվով չորրորդ հոբելյանական խուզարկությունն էր մեր տանը, էլի ինչ-որ բաներ էին փնտրում, ինչպես նախորդ երեք անգամները. կարծում եմ՝ Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանին զարմացնում է, որ Փաշինյանը դեռևս փորձում է համոզել. «Վստահ եմ, որ ամբողջ պետական ապարատը օգտագործելու են, որ մեզ ինչ-որ ձև համոզեն»։