741 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-09 10:50
Ի՞նչ է ուզում ժողովուրդը

«Արարատցեմենտը» չորրորդ օրն է չի աշխատում․ աշխատակիցները բողոքի ակցիա են սկսել

«Արարատցեմենտը» չորրորդ օրն է չի աշխատում․ աշխատակիցները բողոքի ակցիա են սկսել

Ծառուկյաններին պատկանող «Արարատցեմենտի» աշխատակիցները վաղ առավոտից հավաքվել են գործարանի դիմաց՝ պահանջելով պարզաբանել, թե ինչու գործարանն արդեն չորրորդ օրն է չի աշխատում։

Ընկերության ղեկավարությունն ասում է՝ հստակ տեղեկություն չունի, թե երբ կվերականգնվի աշխատանքը։

Ծառուկյանների ընտանիքին պատկանող գործարանը դադարեցրել է աշխատանքը այն բանից հետո, երբ իրավապահները խուզարկություններ են իրականացրել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող մի շարք ընկերություններում, ապա կապարակնքել դրանք։