399 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-18 16:24
Քաղաքական խաղադաշտ

«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին». ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիա՝ Սուրեն Սուրենյանցի նախաձեռնությամբ

«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին». ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիա՝ Սուրեն Սուրենյանցի նախաձեռնությամբ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը բողոք-նամակ է հանձնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝ հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի ավարտվել։

\n\n\n

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հստակ «ոչ» ասել «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի կիրառմանը, Բաքվում պահվող հայ բանտարկյալների խնդրին, ՀՀ տարածքների օկուպացիային, ինչպես նաև դենացիֆիկացիայի և դեմիլիտարիզացիայի պահանջներին։ «Սա է մեր այսօրվա ակցիայի հիմնական նպատակը»,- նշել է Սուրենյանցը։

\n\n

Քաղաքական գործիչը հավելել է, որ կանխատեսում է, թե ինչ արձագանք կարող է ստանալ իր նամակը, սակայն մտադիր է հետևողական լինել։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որոնցում հայ ռազմագերիները ներկայացվում են որպես նացիստներից առավել վտանգավոր հանցագործներ, փաստացի Հայաստանին վերագրում են պարտված Գերմանիայի կարգավիճակ։

\n\n

Սուրենյանցը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Բաքվի մոտեցումը չի ենթադրում հավասարակշռված կարգավորում, այլ միակողմանի պայմաններ։ Նրա համոզմամբ՝ պաշտոնական Ադրբեջանը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի օրակարգ։

\n\n

Ակցիայի մասնակիցները պահում էին պաստառներ՝ «Մեր հայրենիքը ողողված է արյան կաթիլների մեջ», «Կանգնեցրեք Հայաստանի գրավումը», «Ձեռքերը հեռու Հայաստանից», «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» գրություններով։

\n\n

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն ակտիվորեն շրջանառում է «Արևմտյան Ադրբեջանի» թեզը՝ խոսելով Հայաստանի տարածքում հարյուրհազարավոր ադրբեջանցիների «վերադարձի» մասին։ Դեկտեմբերի 11-ին Գերմանիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկել էր համատեղ մշակել ճանապարհային քարտեզ և զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի ու «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։