318 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-28 14:08
Օրենքի դաշտում

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, 10 բջջային հեռախոսի և այլ արգելված իրերի փոխանցման փորձեր

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, 10 բջջային հեռախոսի և այլ արգելված իրերի փոխանցման փորձեր

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շարունակվում են անօդաչու թռչող սարքերի միջոցով թմրամիջոցների և այլ արգելված իրերի ներթափանցման փորձերը։

Մասնավորապես վերջին մի քանի օրվա ընթացքում քրեակատարողական ծառայողների զգոնության շնորհիվ կանխվել է թմրամիջոցների նմանվող 2,1 գրամ մուգ շագանակագույն բուսական զանգվածի, 0,7 գրամ սպիտակ փոշենման զանգվածի, 10 բջջային հեռախոսի և այլ արգելված իրերի փոխանցումները։