969 դիտում, 2 ժամ առաջ - 2026-09-20 18:01
Օրենքի դաշտում

Արթուր Վարդանյանը գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում. նրա շահերի պաշտպանությունը ստանձնել է Սերգեյ Հարությունյանը

Արթուր Վարդանյանը գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում. նրա շահերի պաշտպանությունը ստանձնել է Սերգեյ Հարությունյանը

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է, որ ստանձնել է ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վալերիկի Վարդանյանի շահերի պաշտպանությունը։

Նրա փոխանցմամբ՝ Արթուր Վարդանյանն այս պահին գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում և ունի առողջական չափազանց լուրջ խնդիրներ։

«Մանրամասների և հետագա զարգացումների մասին կհայտնեմ հաջորդիվ»,- նշել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։