201 դիտում, 19 րոպե առաջ - 2026-11-09 12:51
Հայաստանով մեկ

Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Նոյեմբերի 10-ից Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. նշված խաչմերուկում Հերացու փողոցի կողմից դեպի Սարալանջի պողոտա ուղղության ձախ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկությունը ուղիղ և ձախ ուղղությամբ, նախկինում գործող միայն ուղիղ ուղղության փոխարեն, ինչպես նաև նշված գոտուց կարգելվի հետադարձը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։