489 դիտում, 3 ժամ առաջ - 2026-10-13 14:37
Հայաստանով մեկ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 14-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես` Արամ Խաչատրյան 15 հասցեից մինչև Արամ Խաչատրյան – Վաղարշյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի: