756 դիտում, 5 ժամ առաջ - 2026-11-27 15:37
Հայաստանով մեկ

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Սարալանջի փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Սարալանջի փողոցում

Տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 30-ից Սարալանջի փողոցի՝ սահմանված ճանապարհահատվածում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ տրանսպորտային հոսքերն առանձնացնելու և վերադասավորումները կանոնակարգելու նպատակով Սարալանջի և Տերյան փողոցների խաչմերուկում կտեղադրվեն նաև ռետինե կանգնակներ։