339 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-27 13:24
Հայացք մշակույթին

Դեկտեմբերի 3-ին Քաջարանի Վերին Հանդի Սբ. Աստվածածին եկեղեցին կվերաօծվի

Դեկտեմբերի 3-ին Քաջարանի Վերին Հանդի Սբ. Աստվածածին եկեղեցին կվերաօծվի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ դեկտեմբերի 3-ին տեղի կունենա Քաջարանի Վերին Հանդի Սբ. Աստվածածին եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը՝ թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ։

Արարողության մեկնարկը՝ ժամը 10:30-ին:

«Սրտանց հրավիրում ենք բոլոր հավատացյալներին՝ աղոթքով և հոգևոր ուրախությամբ մասնակցելու այս օրհնաբեր արարողությանը և մեծ տոնին»,- նշվում է Սյունյաց թեմի տարածած հաղորդագրությունում։