Նիկոլ Փաշինյանը մի խումբ թիմակիցների հետ ժամանեց Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի։
Նրան ուղեկցում են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, պատգամավորներ։
Եկեղեցու բակում հավաքված փոքրաթիվ աջակիցները նրան ծափողջույններով ողջունեցին։
Եկեղեցում նրան ուղեկցում էր նաև Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արք. Քարամյանը։