«Իշխանություն» լրատվականին հայտնի\nէ դարձել կաթողիկոսին «սպանելու» կոչով հանդես եկած քաղաքացու ինքնությունը։ Խոսքը\nԳառնիի բնակիչ Էդվարդ Ստեփանյանի մասին է, ով համայնքում հայտնի է «Ջնդոյի Էդո»\nմականվամբ։
«Ջնդոյի Էդոն» աշխատում է Գառնիի համայնքապետարանում, խմելու ջրի\nսպասարկման բաժնում, հավաքագրում է վճարները։ Մեզ պատմեցին, որ համայնքում գործող այս շրջանակները գտնվում են Կոտայքի\nմարզպետ Ահարոն Սահակյանի կուռացիայի ներքո, եւ ամենայն համանականությամբ իր գրած\nտեքստով էլ ելույթ են ունենում։
\n\nՆշենք, որ «Ջնդոյի Էդոն» Գառնիում Նիկոլ Փաշինյանի «պատվիրած» պատարագից հետո իշխանական կայքի լրագրողի հարցին՝ «ինչ պիտի լինի, որ\nԿտրիճ Ներսիսյանը հեռանա», պատասխանում է՝ «Մի հատ քար խփեն գլխին՝ սատկացնեն»։
Ստացվում\nէ՝ կաթողիկոսին հրապարակավ «սպանելու» կոչ անողը ոչ թե պատահական անցորդ է, այլ\nհամայնքապետարանի աշխատակից, որը գտնվում է իշխանության հովանու ներքո, եւ\nլուսաբանվում է հենց ՔՊ-ի պաշտոնական մամուլով։ Եվ սա այն դեպքում, երբ ՔՊ-ականները\nխոսում են «ատելության խոսքի դեմ պայքարից», «հանդուրժողականությունից» և\n«ժողովրդավարական արժեքներից»։
\n\n\n\nԸնդդիմադիրների\nդեպքում իրավապահ համակարգը կայծակնային արագությամբ արձագանքում է, իսկ եկեղեցու\nառաջնորդի հասցեին սպանության բացահայտ կոչ հնչեցրած անձի դեպքում՝ ո՛չ\nդատապարտում են, ո՛չ արձագանքում, ո՛չ իրավական գնահատական տալիս։
Լիա\nՍարգսյան