Հպարտ եմ, որ «Հայաստան» դաշինքի ընտրարշավը սկսվել է հենց համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնից՝ իմ հարազատ քաղաքից: «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ, այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Սևակ Խաչատրյանը։
«Ամիսներ առաջ մեր թիմը Վաղարշապատի ընտրություններում էջմիածնեցիների կողմից ստացավ ավելի քան տասը հազար քվե, և այդ քվեները մարդկանց պահանջն է. պահանջը մեկն է՝ ազատվել այսօրվա իշխանություններից, երկրում հաստատել բարոյական և իրական մթնոլորտ, որտեղ եղբայրը եղբոր հետ թշնամի չի լինել: Մթնոլորտ, որտեղ քաղաքական հայացքների համար մարդկանց և իրենց հարազատներին աշխատանքից չեն ազատեի, որտեղ շինթույլտվությունները չեն տրվի քաղաքական կողմնորոշումից ելնելով, և որտեղ ոտնատակ չեն արվի մեր սրբություններն ու արժեքները»,- ասաց նա։
Սևակ Խաչատրյանի խոսքով՝ իրենք պատարագներին ու ժամերգություններին մասնակցելու են որպես Հայ Առաքելական Եկեղեցու իրական հետևորդներ, այլ ոչ թե հոգևոր արժեքներ պղծողներ ու քանդողներ կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսների գերեզմանները ոտնակոխ անողներ: Իսկ քաղաքացուն նայելու ենք որպես բարձրագույն արժեքի, այլ ոչ թե որպես քվեի: