420 դիտում, 18 ժամ առաջ - 2026-11-18 15:13
Քաղաքական խաղադաշտ

Ինչո՞ւ գերիների վերադարձը նախապայման չէ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին

«Իշխանություն» լրատվականի լրագրողը ճեպազրույցի ընթացքում ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին հարց ուղղեց, թե ինչու Հայաստանի համար գերիների վերադարձը նախապայման չէ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

Ի պատասխան՝ Ալեքսանյանն արձագանքեց. «Էլ ի՞նչ նախապայման եք ուզում, ասեք՝ ասենք, էլ ինչ լավ բան կա, ասեք»։

Նա նաև նշեց, որ գերիների հարցը մշտապես փորձ է արվում հնարավորինս արագ լուծել։