2027 թվականի պետական բյուջեի նախագծով Առողջապահության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 348,1 միլիարդ դրամ՝ 2026 թվականի համեմատ բյուջեն ավելացնելով 136,5 միլիարդ դրամով։
Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով ոլորտի առաջիկա տարվա ֆինանսական հատկացումները։