417 դիտում, 16 ժամ առաջ - 2026-11-18 17:10
Քաղաքական խաղադաշտ Հայաստանով մեկ

Առողջական խնդիրներ երբևէ չի բարձրաձայնել, մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից․ Սրբուհի Գալյան

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նոր մանրամասներ է ներկայացրել Արսեն Գևորգյանի մահվան դեպքի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ շտապօգնության անձնակազմը դեպքի վայր է հասել կանչը գրանցելուց 16 րոպե անց։ Գևորգյանի մահը արձանագրվել է պատգարակի վրա՝ շտապօգնության աշխատակիցների կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում։

Նախարարը նշել է, որ առաջին բուժօգնությունն առավել հարմար պայմաններում ցուցաբերելու նպատակով Գևորգյանին խցից դուրս են բերել միջանցք։ Մահն արձանագրվել է, երբ շտապօգնության անձնակազմը դեռ գտնվել է քրեակատարողական հիմնարկում։

Գալյանի խոսքով՝ քաղաքային միջավայրում շտապօգնության մեքենայի՝ դեպքի վայր հասնելու միջին վիճակագրական տևողությունը 15-20 րոպե է։