1206 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-17 12:47
Ժամանց Քաղաքական խաղադաշտ

«Բոքսի գնացողներ էլ կան, տանձիկներ ունեցողներ էլ». սուր բանավեճ Կարապետյանի և Ռուբինյանի միջև

«Բոքսի գնացողներ էլ կան, տանձիկներ ունեցողներ էլ». սուր բանավեճ Կարապետյանի և Ռուբինյանի միջև

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ԱԺ նիստում դիմել է Ռուբեն Ռուբինյանին՝ քննադատելով վերջինիս վարած նիստը։

Կարապետյանը Ռուբինյանին մեղադրեց այն բանում, որ վերջինս փորձում է նիստերը վերածել նախորդ գումարման խորհրդարանի նիստերի։

«Ես խնդրում եմ՝ այնպես չլինի, որ բարեկրթության, նորմալ աշխատանքային հարաբերությունների միակ հետաքրքրված կողմը ես մնամ էս դահլիճում։ Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկներ ունեցողներ էլ կան, ու շատ ինքնավստահ տանձիկներ»,— ասաց Կարապետյանը։

Նա նաև հորդորեց պահպանել աշխատանքային մթնոլորտը և «պոետիկ երեկոներ» չկազմակերպել՝ փոխարենը զբաղվելով «կոնկրետ գործերով»։

Ռուբինյանի արձագանքին, որ առողջության մասին խոսել է Կարապետյանի գործընկերը, Կարապետյանը պատասխանեց՝ «մենք վերջին մեր ջանքերն ենք գործադրում», որպեսզի խորհրդարանը չվերածվի 8-րդ գումարման ԱԺ-ի։