Պետք է ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կատարյալ չէ, ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ակնհայտ է, որ կան հումանիտար հարցեր, որոնք դեռ սպասում են իրենց լուծմանը։ Նկատի ունեմ անհայտ կորածների ճակատագրերի պարզման, ականազերծման և կալանքի տակ գտնվող անձանց հետ կապված հարցերը»,- նշել է նա։
Ըստ Փաշինյանի՝ ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով։
«Սակայն այդ երևույթները, նույնիսկ եթե հարցեր են բարձրացնում, այլևս կասկածի տակ չեն դնում կայուն խաղաղության գոյության փաստը»,- հավելել է նա։