303 դիտում, 52 րոպե առաջ - 2026-11-23 14:59
Քաղաքական խաղադաշտ

Ադրբեջանում ուրախ են, որ Հայաստանի Սահմանադրությունում երկրի նկատմամբ «տարածքային պահանջներ» չկան․ Բայրամով

Ադրբեջանում ուրախ են, որ Հայաստանի Սահմանադրությունում երկրի նկատմամբ «տարածքային պահանջներ» չկան․ Բայրամով

Ադրբեջանը դրական է գնահատում այն հանգամանքը, որ Հայաստանի Սահմանադրությունում երկրի նկատմամբ «տարածքային պահանջներ» չկան։

Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

«Մեզ համար կարևոր է միայն, որ նոր Սահմանադրությունը չպարունակի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Հրապարակված տեքստի հիման վրա կարելի է ասել, որ նման պահանջներ չկան»,-ասել է այդ երկրի ԱԳ նախարարը։