Նիկոլ Փաշինյանը տպավորություն ունի, որ ադրբեջանցի իր գործընկերները շատ են ուզում՝ ՀՀ Սահմանադրությունը պարունակի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
«Չկան, չունենք տարածքային պահանջներ ու պատրաստ ենք դա ապացուցել»,- Գերմանիայում այս մասին հայտարարել է նա։
Փաշինյանն ասել է՝ եթե Ադրբեջանը կարծում է, որ կան տարածքային պահանջներ ՀՀ Սահմանադրության մեջ, ամենաարագ լուծումն է այդ խնդրի՝ ստորագրել խաղաղության համաձայնագիրն ու ուղարկել Սահմանադրական դատարան։
«Երբ մեր ՍԴ-ն ասի, որ այն ամբողջովին համապատասխանում է մեր Սահմանադրությանը, այն կգնա Ազգային ժողով ու կվավերացվի, կստանա բարձրագույն իրավական ուժ։ Այդ պարագայում չեն լինի ու չեն կարող լինել որևէ տարածքային պահանջներ, բայց եթե ՍԴ-ն որոշի, որ համաձայնագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ես ասել եմ՝ իմ պարտավորությունն է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ»,- հայտարարել է նա։