Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 13-րդ գագաթնաժողովին ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասին ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
«Խաղաղ ու կայուն Հարավային Կովկասը կարևոր հնարավորություններ կստեղծի ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ողջ թյուրքական աշխարհի համար։ Ես ողջունում եմ այն շփումները, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները շարունակում են Հայաստանի հետ, և հայտնում եմ, որ մենք կշարունակենք մեր հնարավորության սահմաններում ներդրում ունենալ մնայուն խաղաղության հաստատման գործում»,- նշել է նա։
Ըստ Թուրքիայի նախագահի՝ տարածաշրջանում տեղի ունեցող հակամարտությունները ոչ մի կողմի օգուտ չեն բերում, ընդհակառակը՝ ծանր հետևանքներ են ունենում համաշխարհային տնտեսության, առևտրի և էներգետիկ շուկաների համար։