396 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-30 12:05
Քաղաքական խաղադաշտ

«Ձեզ ԱԺ են բերել, որ մարդկանց ծեծե՞ք»․ լրագրողների հարցը Նարեկ Բաբայանին

«Ձեզ ԱԺ են բերել, որ մարդկանց ծեծե՞ք»․ լրագրողների հարցը Նարեկ Բաբայանին

Նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ակտիվ մասնակից ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանն այսօր ամեն կերպ փորձում էր խուսափել լրագրողների հարցերից։ Բաբայանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք իրեն հրահանգ էր տրված, որ կռվի ժամանակ բոլորին հարվածի, արդյո՞ք Աժ իրեն բերել են, որ մարդկանց ծեծի։
Բաբայանը պատասխանեց, թե իրեն չեն բերել։ «Ինձ ոչ ոք հրահանգ չի տվել»,-ասաց Բաբայանը։Դիտարկմանը, թե արդյոք Փաշինյանն իրեն դեպքից հետո խրախուսե՞լ է կամ պարգևավճար խոստացել՝ նա պատասխանեց, որ պարգևավճար չի ստանում, որ ավելացնեն կամ չավելացնեն։