Մենք շատ լավ տիրապետում ենք ու գիտենք, թե Հայաստանի որ մարզում, քաղաքում կամ գյուղում ինչ է կատարվում, ինչ մթնոլորտ է տիրում։ Գիտենք, թե մարդկանց ինչպես են փորձում համոզել ու խաբել, իսկ երբ դա չի ստացվում, սկսում են ահաբեկել ու վախեցնել։ Գիտեմ, որ այս մարզում էլ կան մի քանի հոգի, որ իրենց «խառոշիի» տեղ են դրել, հարցեր են որոշում, մարդկանց գործից ազատում կամ նկատողություններ անում։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին Եղեգնաձորում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, Գերասիմ Վարդանյանը։
Նա հիշեցրեց մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, երբ շինծու ու կեղծ մեղադրանքներով կալանավորվեցին շուրջ 14 հոգի և երկու կին, ովքեր այսօր իրենց ընտանիքների հետ ներկա են հավաքին։ Նա նկատեց, որ իշխանությունները չբավարարվեցին այդքանով և հիմա էլ սկսել են վախեցնել այդ մարդկանց հարազատներին ու բարեկամներին։
Ելույթի վերջում Գերասիմ Վարդանյանը կոչ արեց վայոցձորցիներին լինել պինդ, ամուր ու վճռական։
«Մի՛ վախեցեք ու մի՛ ընկճվեք։ Այդ աթոռների ու գրպանների հետևում պահկվածների ժամանակն էլ է գալու, և ամեն մեկին իր տեղն ու դերը ցույց ենք տալու։ Հունիսի 7-ին գնալու ենք և միասին քվեարկենք հանուն «Հայաստան» դաշինքի՝ ընտրելով համար 17-ը»,- ասաց նա։