345 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-29 11:29
Քաղաքական խաղադաշտ

Կա եկեղեցում իշխանությունն ուզուրպացրած անձ. Պնդում է իշխանությունն ուզուրպացրած Փաշինյանը

Կա եկեղեցում իշխանությունն ուզուրպացրած անձ. Պնդում է իշխանությունն ուզուրպացրած Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ չկա եկեղեցի-պետություն հակամարտություն։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը պատասխանելով այն հարցին, թե չկա՞ն մտահոգություններ, երբ արդեն ԵԽԽՎ-ում են խոսում իշխանություն-եկեղեցի հակամարտության մասին, նա ասել է.

«Միջազգային հարթակներում որևէ հարցի հետ կապված խնդիր չունենք, որովհետև մեր գործելաոճը թափանցիկ է, հիմնավորված ու հստակ։ Չկա եկեղեցի-պետություն հակամարտություն, կա եկեղեցում իշխանությունն ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում և մենք բոլոր հնարավոր միջոցները թուկլատրելի ու օրինական ձեռնարկելու ենք իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար»։ 

Ինչ վերաբերում է նրան, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Արարատ Միրզոյանի այն պնդումը, թե հոգևորականները փորձել են զավթել իշխանությունն ու սպանել իրեն, Փաշինյանը հայտարարել է, թե «կան փաստեր»։