288 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-28 17:15
Քաղաքական խաղադաշտ

Տիգրան Ավինյանի անունով սոցցանցում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել

Տիգրան Ավինյանի անունով սոցցանցում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը գրել է.

«Տեղեկացնում եմ , որ սոցիալական ցանցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունով կեղծ օգտահաշիվ է ստեղծվել։

Հորդորում ենք քաղաքացիներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և գործընկերներին ցուցաբերել զգոնություն, չվստահել տվյալ օգտահաշվից ստացվող հաղորդագրություններին, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ, չկատարել որևէ փոխանցում և զերծ մնալ կասկածելի հղումներով անցնելուց։

Հիշեցնում ենք, որ քաղաքապետի անունից հանդես եկող ցանկացած օգտահաշվի իսկությունը պետք է ստուգել բացառապես պաշտոնական աղբյուրների միջոցով։

Խնդրում ենք չտարածել կեղծ տեղեկատվություն, իսկ կեղծ օգտահաշիվը հայտնաբերելու դեպքում՝ հաղորդել դրա մասին համապատասխան սոցիալական հարթակին»։