1407 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-30 15:33
Հայաստանով մեկ

Զգուշացում․ Սուրեն Խաչատրյանի անունով WhatsApp-ում կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Զգուշացում․ Սուրեն Խաչատրյանի անունով WhatsApp-ում կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Սուրեն Խաչատրյանի անունով WhatsApp հավելվածում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ (լուսանկարը կցվում է), որով տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։ Հնարավոր է լինեն նաև այլ համարներից ստեղծված օգտահաշիվներ։

Նշված օգտահաշիվը որևէ կապ չունի Սուրեն Խաչատրյանի հետ, հետևաբար, հանդիսանում է տեղեկատվության տարածման կեղծ աղբյուր։

ՊԵԿ-ը հորդորում է անտեսել նմանատիպ հաղորդագրությունները, չպատասխանել դրանց, չտրամադրել անձնական տվյալներ այդ օգտահաշվի միջոցով և չսեղմել ուղարկվող հղումները։