1155 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-10 11:18
Քաղաքական խաղադաշտ

«Ձեր քմծիծաղից մինչև մեղադրյալի կարգավիճակ՝ ընդամենը մի շիշ վիսկի և WhatsApp-ի մեկ հաղորդագրություն»․ Էդգար Ղազարյան

«Ձեր քմծիծաղից մինչև մեղադրյալի կարգավիճակ՝ ընդամենը մի շիշ վիսկի և WhatsApp-ի մեկ հաղորդագրություն»․ Էդգար Ղազարյան

Արամ Վարդևանյանին ընտրելով Ազգային ժողովի փոխնախագահ, մենք ընտրում ենք նաև Ազգային ժողովի մշտական գործող մարմիններից մեկի՝ Ազգային ժողովի խորհրդի անդամ, իսկ պարոն Վարդևանյանի ներկայությունը ԱԺ խորհրդին՝ կնպաստի այդ խորհրդի աշխատանքին՝ դրական իմաստով։ Այս մասին ԱԺ ամբիոնց հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

«Ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ մեր երկու ընդդիմադիր խմբակցությունները միաձայն կքվեարկեն, ես ունեմ այդ ներքին համոզմունքը և վստահությունը։ Ընդդիմությանը տված քվոտայով մենք, ըստ էության, ունենք մի թեկնածու, որը որ ունի փորձառություն նաև այլ խմբակցության հետ առնչություններով, բայց նա մեր խմբակցության առաջադրած թեկնածու է։ ես վստահ եմ, որ շատ պատգամավորներ նաև մյուս խմբակցությունից կօգտվեն փակ գաղտնիք քվեարկության ռեժիմի հնարավորությունից և հնարավորինս մեծ թվով պատգամավորներ կքվեարկեն պարոն Վարդևանյանի թեկնածության օգտին, որովհետև պարոն Վարդանյանը մեծ հավանականությամբ մոտ ապագայում ստիպված է լինելու պաշտպանելու ձեր իրավունքները, որովհետև այնպիսի գործունեություն, որ դուք ծավալել եք մինչև հիմա, դա ունենալու է, պետք է ունենա իրավական պաշտպանության կարիք։

Ես հարգանքով եմ վերաբերվում շատ պատգամավորների քմծիծաղին, և հեգնական հայացքներին, որոնք այս պահին ստանում են։ Եթե ես այդ նույն խոսքերը ասեի 2021 թվականին 8-րդ գումարման ԱԺ-ում, ապա իրեն բնորոշ խարիզմով և ձայնով նման քմծիծաղ և հեգնանք կարտահայտեր նաև Հովիկ Աղազարյանը, որի իրավունքների պաշտպանությամբ հիմա զբաղվում է քաղաքական հալածանքների ենթարկվող Գառնիկ Իսագուլյանի փաստաբան, իմ լավ գործընկեր Աննա Ծառուկյանը։

Այնպես որ ձեր քմծիծաղից՝ մեղադրյալի կարգավիճակ, բաժանում է ընդամենը մի շիշ վիսկի և WhatsApp-ի մեկ հաղորդագրություն։ Իսկ նման իրավիճակներում պարոն Վարդևանյանի ծառայությունները, նաև որպես պրոֆեսիոնալ իրավաբանի, կարծում եմ, ձեզ շատ են պետք գալու»։