1218 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-10 13:19
Քաղաքական խաղադաշտ

«Երբ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, նման դեպքերը հի՞մք են էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար»․ Էդգար Ղազարյան

«Երբ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, նման դեպքերը հի՞մք են էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար»․ Էդգար Ղազարյան

Քննարկվում է էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, դիմելով հիմնական զեկուցող, ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին, մասնավորապես ասաց. «Այն դեպքում, երբ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, կամ հայհոյում անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի մասնակիցներին, նման դեպքերը հի՞մք են էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար»:

Ջուլհակյանն ասաց՝ 7-րդ, 8-րդ գումարման ԱԺ-ների ժամանակ, դրանից առաջ էլ, բազմաթիվ են եղել դեպքերը, երբ էթիկայի հանձնաժողովի կարիք զգացվել է. «Ինչո՞ւ չի ստեղծվել, որովհետև օրենսդրությունը սահմանում է, որ կոնկրետ հարցի վերաբերյալ պետք է ստեղծվի, այսինքն՝ այն չի եղել մշտապես գործող ու դա է եղել պատճառը, որ ճիշտ չէ»: Ղազարյանն արձագանքեց. «Բայց ես կոնկրետ դեպքեր վկայակոչեցի, էդ դեպքերի կապակցությամբ, ձեր ընկալումներում, պե՞տք է ստեղծվեր էթիկայի հանձնաժողով»: «Այո, այդ թվում այն դեպքերի հետ կապված, երբ ԱԺ պատգամավորը դիմում է միայն երկու խմբակցությունների պատգամավորներին»,- նշեց ՔՊ-ականը: