ԱԺ-ի միջանցքում լրագրողները կրկին փորձել են հարցեր ուղղել Էդգար Ղազարյանին՝ երեկ ԱԺ դահլիճում տեղի ունեցած լարված միջադեպի վերաբերյալ։
Լրագրողները Ղազարյանին հարցրել են՝ արդյոք նա նեղացած է, որ խմբակցության պատգամավորները իրեն չեն պաշտպանել։
«Ինչի՞ համար պիտի նեղացած լինեմ մեր խմբակցությունից, ո՞նց չեն պաշտպանել ինձ», - պատասխանել է Էդգար Ղազարյանը։
Հարցերի ընթացքում Ղազարյանը չի ներկայացրել ամբողջական պատասխան, իսկ լրագրողները շարունակել են փորձել պարզել նրա դիրքորոշումը երեկվա միջադեպի վերաբերյալ։