1560 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-15 15:16
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանին պուլտով ասել են, որ ես այստեղի բանտում պիտի լինեմ, իսկ մյուս 3 նախագահները՝ Բաքվում. Ռոբերտ Քոչարյան

Փաշինյանին պուլտով ասել են, որ ես այստեղի բանտում պիտի լինեմ, իսկ մյուս 3 նախագահները՝ Բաքվում. Ռոբերտ Քոչարյան

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արձագանքեց քաղաքացու այն դիտարկմանը, որ իշխանությունը խաղաղության թեման օգտագործում է որպես «կոզր»՝ մանիպուլացնելով պատերազմից վախեցած ծնողների զգացմունքները։ Նախագահը վերահաստատեց, որ Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքը պետք է լինի պետության օրակարգում։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ այսօրվա վարչախումբը խուսափում է այդ հարցից՝ պատճառաբանելով, թե դա կարող է կոնֆլիկտի հանգեցնել, քանի որ այն ամենը, ինչը կարող է դուր չգալ Իլհամ Ալիևին, Փաշինյանի համար համարվում է կոնֆլիկտածին:

Անդրադառնալով իրեն բանտարկելու մասին հնչող հայտարարություններին և Արցախի նախագահների գերեվարմանը՝ Քոչարյանն ասաց, որ Արցախի չորս նախագահներից երեքն արդեն Բաքվի բանտում են, իսկ իրեն փորձում են Հայաստանում բանտարկել։

Երկրորդ նախագահը հավելեց, որ անվտանգ վերադարձի և երաշխիքների շուրջ բանակցային գործընթացը լինելու է չափազանց ծանր ու բարդ, սակայն ամենամեծ սխալն այդ ճանապարհից հրաժարվելն է, քանի որ Արցախը մեր հայրենիքն է, և դա պետք է գիտակցեն բոլորը։