981 դիտում, 10 ժամ առաջ - 2026-11-17 15:09
Օրենքի դաշտում

«Մեղավոր են Փաշինյանի դահիճները»․ Սամվել Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

«Մեղավոր են Փաշինյանի դահիճները»․ Սամվել Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մի շարք հարցերի՝ խոսելով Արսեն Գևորգյանի մահվան, իր կալանքի և Հայաստանի Սահմանադրության հնարավոր փոփոխությունների մասին։

Կարապետյանի խոսքով՝ բանտում Արսեն Գևորգյանի մահվան համար պատասխանատու են, իր ձևակերպմամբ, «Փաշինյանի դահիճները»։

Լրագրողները Սամվել Կարապետյանից հետաքրքրվել են՝ արդյոք իրեն հատուկ են կալանքի տակ պահում, և հնարավո՞ր է՝ առաջիկայում ինչ-որ զարգացումներ լինեն իր գործով։

«Դուք ինձանից ավելի լավ գիտեք»,- արձագանքել է Կարապետյանը։

Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ թույլ չեն տալու, որպեսզի գործող իշխանությունը փոխի ՀՀ Սահմանադրությունը։

Կարապետյանի այս հայտարարությունները հնչել են դատարանում՝ նրա գործով դատական նիստի ընթացքում։