723 դիտում, 10 ժամ առաջ - 2026-11-17 15:45
Հայաստանով մեկ

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ, կոսմետիկա, տան համար անհրաժեշտ իրեր կամ ամանորյա նվերներ: Եթե նման գնում եք ծրագրել, մի շտապեք՝ Կոնվերս Բանկը C360 Neo Light, Neo, Nektar, Ultra, Elite, Signature կամ Synergy փաթեթների ներքո Mastercard քարտապանների համար արշավ է գործարկելու:

Պատրաստ պահեք Ձեր C360 Mastercard-ը, եթե չունեք, ապա

  • ակտիվացրեք նշված փաթեթներից որևէ մեկը Converse Mobile հավելվածում կամ Բանկի մասնաճյուղերում,
  • դարձեք C360 Mastercard քարտապան,
  • սպասեք ամերիկյան խանութներում մեծ զեղչերին:

Կոնվերս Բանկի առաջարկը կօգնի առցանց գնել զեղչված ապրանք ամերիկյան խանութներից, ստանալ քեշբեք Բանկից, ինչպես նաև խնայել ԱՄՆ-ից Globbing-ով առաքումներ կատարելիս:

Զեղչեր, որ տևում են մի քանի ամիս

Black Friday-ն ու Cyber Monday-ն այլևս միայն մեկ կամ երկու օր տևող ակցիաներ չեն։ Ամերիկյան բազմաթիվ առևտրի կետեր զեղչերը սկսում են ավելի վաղ և շարունակում մինչև Ամանոր։ Բացի զեղչերը, խանութներից շատերում գործում են նաև լրացուցիչ պրոմոկոդեր, առցանց գնումների հատուկ գներ և ամանորյա առաջարկներ։

Այս ժամանակահատվածը հնարավորություն է տալիս համեմատել տարբեր խանութների առաջարկները և առավել շահավետ գնով կատարել վաղուց ծրագրված գնումը կամ ընտրել ամանորյա նվերները։

C360 Mastercard-ի առկայության դեպքում խանութի զեղչը միակ առավելությունը չէ

Նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ամերիկյան առևտրի կետերում C360 Mastercard-ով առցանց գնումներ կատարելիս հնարավոր կլինի խանութի առաջարկած զեղչից բացի ստանալ նաև քեշբեք Կոնվերս Բանկից։

Նախորդ տարի Կոնվերս Բանկի և Mastercard-ի արշավի մասնակիցների համար քեշբեքը կլինի գնման գումարի մինչև 20%-ի չափով (առավելագույնը` 60.000 ՀՀ դրամ)։ Այս տարի առաջին անգամ մասնակցող հաճախորդների համար քեշբեքը կկազմի գնման գումարի մինչև 15%-ը (առավելագույնը` 50.000 ՀՀ դրամ)։

ԱՄՆ-ից կատարած գնումները Globbing-ով առաքելիս նույնպես կխնայեք․ կստանաք քեշբեք առաքման գումարի մինչև 50%-ի ՝ առավելագույնը 12.000 ՀՀ դրամի չափով:

Այսպիսով, մեկ գնման շրջանակում հնարավոր կլինի համադրել երեք տարբեր առավելություն՝

  • ամերիկյան խանութի սեզոնային զեղչը,
  • C360 Mastercard-ով առցանց վճարման դիմաց տրամադրվող մինչև 15% կամ մինչև 20% քեշբեքը,
  • Globbing-ի միջոցով առաքման հատուկ պայմանները։

Արշավի պայմաններն ու մանրամասներն՝ այստեղ, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից