372 դիտում, 5 ամիս առաջ - 2026-04-08 08:18
Հայաստանով մեկ

18–ամյա Դավիթ Մինասյանի դասընկերները Մայրության տոնին անակնկալ են մատուցել նրա մայրիկին

18–ամյա Դավիթ Մինասյանի դասընկերները Մայրության տոնին անակնկալ են մատուցել նրա մայրիկին

Եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի դասընկերները Մայրության տոնին անակնկալ են մատուցել նրա մայրիկին. փաստաբանը տեսանյութ է հրապարակել։

Նրանք ծաղիկներով եկել էին շնորհավորելու տիկին Գայանեին։ «Այս երեխաներին տեսնելով ու նրանց հետ շփվելով գիտակցում ես, թե ինչ լուսավոր սերունդ ունենք, որոնց կյանքը, սակայն փոթորկվել է, լցվել ցավով ու տագնապով: Կյանքի նորամուտում նրանց ստիպեցին տեսնել ու զգալ, թե ինչ է անարդարությունն ու պայքարել դրա դեմ։ Այս երեխաները շատ մեծերից ավելին են գիտակցում»,–գրել է Լուսինե Մարտիրոսյանը։