Հայկական և վրացական կոնյակները ներառվել են Բելառուսի վտանգավոր ապրանքների ռեեստրում։ Ըստ այդ երկրի Ստանդարտացման պետական կոմիտեի («Գոսստանդարտ») տվյալների, որոնց ծանոթացել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, հոկտեմբերի 31-ից արգելվել է այս ալկոհոլային խմիչքի երկու տեսակի ներմուծումն ու վաճառքը։
Արգելքները պայմանավորված են նրանով, որ արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության կանոնակարգերին՝ կապված միկրոկենսաբանական նորմերի, սննդային հավելումների, իսկ որոշ դեպքերում՝ նաև արտադրանքի բաղադրության պահանջների հետ։