501 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-30 10:51
Օրենքի դաշտում

Կաշառքի գործով ձերբակալվել է 10 անձ

Կաշառքի գործով ձերբակալվել է 10 անձ

Կաշառք ստանալու և տալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի պետ Դավիթ Պողոսյանն ու նույն ստորաբաժանման ևս երկու պաշտոնյա, ԶԼՄ-ներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ըստ կոմիտեի՝ երեք պաշտոնյաներն էլ կալանավորվել են, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։

Նախաքննությունը շարունակվում է։