381 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-27 13:32
Օրենքի դաշտում

Կաշառքի գործով ձերբակալվել է 3 անձ

Կաշառքի գործով ձերբակալվել է 3 անձ

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձ: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Վերջինս մեղադրվում է զորակոչիկի՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու գործընթացն ապօրինի կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու մեջ:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։