480 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-27 09:58
Օրենքի դաշտում Կրիմինալ

Վիճաբանությունն ավարտվել է մահվամբ

Վիճաբանությունն ավարտվել է մահվամբ

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 00։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել

Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, նշված փողոցի հասցեներից մեկում ազգականների միջև վիճաբանություն է եղել, ինչը վերածվել է ծեծկռտուքի։

Ոստիկանության ծառայողները ձերբակալել են չորս անձի։ 

Ժամը 2։18-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է։