276 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 14:08
Քաղաքական խաղադաշտ

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը տնտեսական նոր հնարավորություններ կբացի». Նիդեռլանդների ԱԳ նախարար

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը տնտեսական նոր հնարավորություններ կբացի». Նիդեռլանդների ԱԳ նախարար

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի: Այս մասին հայտարարել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախարարը նշել է, որ Նիդերլանդները աջակցում են այս ոլորտում վստահության ամրապնդմանը:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն: Կայուն խաղաղության հասնելը նոր տնտեսական հնարավորություններ կբացի տարածաշրջանում»,- ասել է Բերենդսենը: