363 դիտում, 54 րոպե առաջ - 2026-10-26 12:17
Քաղաքական խաղադաշտ

ՔՊ-ն Կիրանցում մրցում էր ինքն իր հետ, բայց արդյունքներով հպարտանում են․ Քրիստինե Վարդանյան

ՔՊ-ն Կիրանցում մրցում էր ինքն իր հետ, բայց արդյունքներով հպարտանում են․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը արձագանքել է  ՔՊ պատգամավորին․ «Իջևան խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ՔՊ-ն ու ևս մեկ անհայտ ուժ:

Կիրանցում ընտրելու իրավունք ունեցող 315 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 155-ը:

ՔՊ`136

Մյուս ուժը`17

Ուզում եմ հասկանալ այս արդյունքներով հպարտացող իշխանվորներն ու նրանց արբանյակներն ինչ էին ակնկալում, որ Կիրանցում ՔՊ-ն կպարտվի՞ ինքն իրեն:

Իսկ այս աղջիկա դեպքում չեմ հասկանում ընդհանրապես մտերիմ մարդիկ չկան, որ իրեն արգելեն խոսել ու գրել: Վստահեցնում եմ, իր համար այդպես ավելի լավ կլինի»: