261 դիտում, 45 րոպե առաջ - 2026-10-26 13:01
Հայաստանով մեկ

Ադրբեջանի քաղաքացի Յաշար Քասիմովը վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ

Ադրբեջանի քաղաքացի Յաշար Քասիմովը վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն՝ փոխանցվել  է ԱՀ իրավասու մարմիններին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ-ից։