267 դիտում, 43 րոպե առաջ - 2026-10-26 13:05
Հայաստանով մեկ

Ժամկետանց ապրանքներ՝ «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում

Ժամկետանց ապրանքներ՝ «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում

Հոկտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում։

«Պարմա»-ի 7 խանութում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 8 դեպք՝ պիտանիության ժամկետն անց ապրանքների վաճառքի 7 և առանց թույլտվության գովազդ տեղադրելու 1 դեպք։

«Տիտան»-ի 6 խանութում արձանագրվել է 9 իրավախախտում՝ պիտանիության ժամկետն անց ապրանքների վաճառքի 6, Կառավարության սահմանած պահանջները չպահպանելու 1, համապատասխան թույլտվության բացակայությամբ ոգելից խմիչքների վաճառքի 1 և առանց թույլտվության գովազդ տեղադրելու 1 դեպք։