354 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 12:29
Հայաստանով մեկ

ՏԻՄ ընտրությունների խախտումների վերաբերյալ 54 ահազանգ է ստացվել, 10-ը դարձել է հաղորդում․ ՆԳ նախարար

ՏԻՄ ընտրությունների խախտումների վերաբերյալ 54 ահազանգ է ստացվել, 10-ը դարձել է հաղորդում․ ՆԳ նախարար

Մինչ ընտրությունները Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ խախտումների վերաբերյալ իրեն կարող են մեյլ ուղարկել և տեղեկացնել։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ասաց, որ վարչապետը տվել է հնարավորություն՝ այդ թվում անձամբ իրեն ներկայացնել համապատասխան դրվագը։

«Տրամաբանական է, որ եթե այդպիսի հաղորդագրություն գնար վարչապետին, դա հասցեագրվելու էր իրավապահ համակարգին, և գնալու էին առաջ»։

Նա տեղեկացրեց, որ կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ունեցել են 54 ահազանգ, որոնք ստուգվել են, իսկ դրանցից 10-ը դարձել է հաղորդում։

Փաստեց՝ մեծ ծավալի դիմելիություն չեն ունեցել։