450 դիտում, 11 ամիս առաջ - 2025-11-13 05:09
Քաղաքական խաղադաշտ

Վազգենի և Նարեկի դեմ հաղորդում է տվել Ալեն Սիմոնյանը

Վազգենի և Նարեկի դեմ հաղորդում է տվել Ալեն Սիմոնյանը

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա են ԱԱԾ դիմակավորված անձինք գնացել են Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի հետևից:

«Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներին մտադիր են կալանավորել՝ Ալեն Սիմոնյանին «անասուն», իսկ նրա մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար: Բացի այդ, եթերներից մեկի ժամանակ հնչեցրել են արտահայտություններ, որոնք գնահատվել են, որպես սպառնալիք:


Լիա Սարգսյան