2304 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-17 17:49
Քաղաքական խաղադաշտ

Ալեն Սիմոնյանը ոնց որ չար, անշնորհք երեխեքից լինի, էլի թիկնապահներ են տվել, սկսել ա խոսալ․ Լևոն Քոչարյան

Ալեն Սիմոնյանը ոնց որ չար, անշնորհք երեխեքից լինի, էլի թիկնապահներ են տվել, սկսել ա խոսալ․ Լևոն Քոչարյան

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի՝ իր հոր և քաղաքական ուժի հասցեին հնչեցրած հայտարարություններին։

Նա նշել է, որ չի ցանկանում անդրադառնալ Սիմոնյանի անձին՝ նրան բնութագրելով որպես «անդաստիարակ, չար և անշնորհք» անձնավորություն։

Քոչարյանի խոսքով՝ Սիմոնյանի կողմից իր հոր անունը կրկին հիշատակելը պայմանավորված է նրանով, որ վերջինս ցանկանում է հայտնվել քաղաքական օրակարգում և ուշադրության կենտրոնում։

«Ինձ թվում է՝ նա ուզում է, որ դուք հիմա ինձ ու մյուսներին այդ հարցը տաք, որպեսզի ինքը կրկին հայտնվի թեմայի մեջ։ Ուշադրության պակաս ունի, իսկ դուք էլ, նման հարցեր տալով, օգնում եք լրացնել այդ պակասը»,– նշել է Քոչարյանը։