318 դիտում, 10 ամիս առաջ - 2025-12-13 07:24
Հայաստանով մեկ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտը կրկին սկսել է եկեղեցու դեմ արշավով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտը կրկին սկսել է եկեղեցու դեմ արշավով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտը կրկին սկսել է եկեղեցու դեմ արշավով։

Նա հայտարարել է, թե Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման, իր կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի երկրորդ կետը վերաբերում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կանոնագրքի ընդունմանը։ 

«Ուզում եմ ընդգծել, որ այս օրակարգը, ըստ էության, պաշտոնապես արձանագրված է հենց Մայր Աթոռի կողմից։ 2011 թվականի նոյեմբերին Հայաստանի արդարադատության նախարարությունում գրանցվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրությունը, որի մեջ ասվում է հետևյալը․ «Մոտ ապագային կազմվելու է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու կանոնադրություն, որը հանդիսանալու է հիմնական արժեքը նրա նվիրապետական ամբողջ կառույցի»»,- ասել է նա։

Փաշինյանն ասել է, թե Վեհափառ Հայրապետի՝ կաթողիկոսի կարգավիճակում հայտնվելուց 12 տարի անց, դեռևս կանոնադրությունը, համապատասխան համապարփակ կանոնագիրքը չկա։

«2011 թվականին ասում է՝ մոտ ապագայում դա կընդունվի։

2011 թվից էլ անցել է ևս 14 տարի։ Այսինքն՝ սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում և, ըստ էության, այս ապականոնական վիճակը դիտավորյալ է ստեղծվել, որպեսզի որևէ կանոնի գոյության հստակ պատկերացում և ընկալում չլինի, և տեղի ունենա այն, ինչ տեղի է ունենում»,-ընդգծել է Փաշինյանը։