468 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-04 10:13
Քաղաքական խաղադաշտ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և Վրաստանի ժողովրդին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար։

ՀՀ վարչապետն այդ մասին ասել է Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ։

«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ վարչապետ Կոբախիձեին շնորհակալություն հայտնել այս ողջ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին իր ցուցաբերած աջակցության համար։

Աջակցության համար ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Վրաստանի պետությանը և ժողովրդին մշտական աջակցության համար։ Իսկ այդ աջակցությունը շարունակվում է, մենք դա տեսնում ենք։ Դուք գիտեք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և սա շատ բարձր գնահատականի է արժանի և արժանանում մեր կողմից»,- նշեց Փաշինյանը։