363 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-29 09:19
Քաղաքական խաղադաշտ

Նիկոլ Փաշինյանն արդարացնում է, որ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալևին, ասաց՝ ինքն էլ է հայտնել

Նիկոլ Փաշինյանն արդարացնում է, որ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալևին, ասաց՝ ինքն էլ է հայտնել

Նիկոլ Փաշինյանն արդարացնում է, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևին, ասաց՝ ինքն էլ է հայտնել։

«Ես մի շարք որոշումների վերաբերյալ իմ հրապարակային գոհունակությունը հայտնել եմ, Ադրբեջանի տարածքով Հայաստան է գալիս հացահատիկ, դիզվառելիք, ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին քննադատենք, էլ չեմ ասում, որ դատափետենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց՝ Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակվի։

«Ես՝ որպես վարչապետ, որդեգրում եմ այդ գիծն ու տանելու եմ այդ գիծը, եթե քաղաքացիները անհամաձայնություն ունեն այդ քաղաքականության հետ՝ կոչ եմ անում, որ հեղափոխություն անեն»,- ասաց նա։