1626 դիտում, 1 օր առաջ - 2026-10-29 14:29
Քաղաքական խաղադաշտ

«Ընդդիմադիր պատգամավորները պետք է շնորհակալություն հայտնեն ինձ»․ Ռուբինյան

«Ընդդիմադիր պատգամավորները պետք է շնորհակալություն հայտնեն ինձ»․ Ռուբինյան

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, թե ընդդիմադիր պատգամավորներն իրենից պետք է շնորհակալություն հայտնեն, քանի որ թույլ չի տվել, որ ավելի վատ բաներ կատարվեն։

«Ես չեմ Գառնիկ Դավթանին հրահանգել, որ նա ծեծկռտուք սկսի։ Եթե իրենք պետք է բողոքեին, որ իրենց հետ նման բաներ է կատարվել, թող չսկսեին այդ ծեծկռտուքը, ես դրա համար պատասխանատու չեմ»,-ասաց Ռուբինյանը։

Նա հաստատեց Փաշինյանի դիրքորոշումը՝ ՔՊ-ի արածը ԱԺ նիստերի դահլիճում համարժեք պատասխան էր։