249 դիտում, 47 րոպե առաջ - 2026-10-06 13:49
Քաղաքական խաղադաշտ

«Դեռ պետք է պարզվի՝ ադրբեջանցի զինծառայողը դասալիք է, թե մոլորվել է»․ Ռուբինյան

«Դեռ պետք է պարզվի՝ ադրբեջանցի զինծառայողը դասալիք է, թե մոլորվել է»․ Ռուբինյան

Դեռ պետք է պարզվի, թե ադրբեջանցի զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել Հայաստանի տարածքում. դասալի՞ք է, թե՞ մոլորվել է, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ենթադրում եմ՝ դասալիք է։ Բայց ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, որովհետև եթե դիվերսիա լիներ, ադրբեջանական կողմը հայկական կողմին նախապես չէր տեղեկացնի, թե՝ գիտեք, մեր մոտից զինծառայող է կորել, կարո՞ղ է ձեր մոտ է հայտնվել»,-ասաց Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ լավ լուրն այն է, որ գործ չունենք ադրբեջանական կողմից դրդված ներխուժման հետ։