456 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-26 17:13
Քաղաքական խաղադաշտ

ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել մի քանի հոգևորականի կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի տեղեկությունների առնչությամբ. Ռուբինյան

ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել մի քանի հոգևորականի կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի տեղեկությունների առնչությամբ. Ռուբինյան

Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «եկեղեցու մի քանի հոգևորականի կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ»։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ 

«Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին»,- գրել է Ռուբինյանը։