261 դիտում, 58 րոպե առաջ - 2026-10-29 13:21
Քաղաքական խաղադաշտ

«Խորհրդարանը պետք է քննարկումների հարթակ լինի, ոչ թե մարտադաշտ»․ ՄԻՊ

«Խորհրդարանը պետք է քննարկումների հարթակ լինի, ոչ թե մարտադաշտ»․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։

«Պաշտպանը վերահաստատում է՝ խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ պատգամավորների կողմից բռնության ցանկացած դրսևորում նպաստում է հասարակությունում բռնությունը որպես տարաձայնությունների լուծման միջոց ընկալելու և այն արդարացնելու մոտեցումների տարածմանը։